Volvo-ն հետ է կանչում էլեկտրական ամենագնացները

1 Min Read

Շվեդական Volvo ընկերությունը հետ է կանչում վաճառված EX30 մոդելի բոլոր էլեկտրոմոբիլները՝ շուրջ 72 հազար ամբողջությամբ էլեկտրական կոմպակտ ամենագնաց, որոնց վաճառքը սկսվել էր միայն անցյալ տարի:

Հետկանչը կապված է ծրագրային ապահովման խնդիրների հետ, որոնց պատճառով վարորդի դիմացի էկրանը պարբերաբար անցնում է թեստային ռեժիմի՝ արագաչափ և այլ տվյալներ ցույց տալու փոխարեն։  Volvo-ն մեքենաները հետ չի կանչի և դրանք չի հանի շրջանառությունից, պարզապես ընկերությունը նոր ծրագրակազմ կներբեռնի դրանց մեջ։



Ավելի վաղ Volvo-ն ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով ևս մեկ նոր էլեկտրական մոդելի՝ EX90-ի վաճառքի մեկնարկը հետաձգել էր մինչև 2024թ. կեսերը։

 

 

 

Կիսվեք այս հոդվածով