Եգիպտոսում կայանալիք Food Africa 2024 ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի միասնական տաղավարով

1 Min Read
Այս տարվա դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կանցկացվի Food Africa 2024 սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։
Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։
Ցուցահանդեսին անցյալ տարիներին մասնակցել են 63 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 500-ից ավել գնորդներ, տեղի են ունեցել 3000-ից ավելի բիզնես հանդիպումներ։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով:
Share This Article