Բոլորը ուզում են փոխել աշխարհը, բայց ոչ ոք չի ուզում փոխել ինքն իրեն. Հաջողակ Մտքեր

1 Min Read

Աշխարհը հայելի է. այն վերդարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը:

Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ/ գրող, վիպասան/

Աշխարհը գիրք է, որի էջերը բացվում են ամեն քայլափոխին:

Լամարթին/ բանաստեղծ, պատմաբան, ինքնակենսագիր/

Աշխարհը չի վերջանում ձեր տան շեմին:

Մորիս Մետերլինկ/գրող, փիլիսոփա,  թարգմանիչ/

Աշխարհը խղճուկ է միայն խղճուկների համար, աշխարհը դատարկ է միայն դատարկամիտների համար:

Լյուդվիգ Անդրեաս ֆոն Ֆոյերբախ/ փիլիսոփա, գրող/

Չսպասե´ք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները:

Չարլզ Էլիոթ/ ակադեմիկոս/

Մարդուն շրջապատող աշխարհը հենց այն է, ինչը ճանաչում է, ուսումնասիրում է, և որի շնորհիվ ձեռք է բերվում ընդհանուր իմացություն:

Արիստոտել/ փիլիսոփա/

Ծնունդը մահվան սկիզբն է, և մահը վերստին սկիզբն է ծննդյան, քանզի այդ ընդհանուր հակասությունից է աշխարհը գոյատևում:

Անանիա Շիրակացի/ մաթեմատիկոս, պատմաբան, փիլիսոփա/

Բոլորը ուզում են փոխել աշխարհը, բայց ոչ ոք չի ուզում փոխել ինքն իրեն:

Լև Տոլստո/ գրող, փիլիսոփա, մանկավարժ/

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով