Ռուսաստանում էժանացել է Ambertruck Work պիկապ բեռնատարը, որը չինական JMC Vigus-ի մեքենան է և արտադրվում է Կալինինգրադի «Ավտոտորի» կողմից,– գրում է Autopilot.ru-ն։
Հունիսի 10-ից հուլիսի վերջ 2023 թվականին արտադրված պիկապների գինը կազմում է 2.6 մլն ռուբլի, ինչը 400 հազարով էժան է բնօրինակից։
Ambertruck ապրանքանիշի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ գինը իջեցվել է գյուղատնտեսության, ինչպես նաև ճանապարհային և շինարարության ոլորտներում կոմերցիոն ավտոմեքենաների պահանջարկի խթանման ծրագրի շրջանակներում:
Ambertruck Work-ը հագեցած է 2.5 լիտրանոց դիզելային շարժիչով: Բեռնատարի հարթակի ծավալը կազմում է 2.3 խմ, բեռնատարողությունը ՝ մինչև 900 կգ։
Մոդելը հարմարեցված է Ռուսաստանում օգտագործելու համար: Նշվում է, որ մեքենան նախատեսված է 10 տարվա շահագործման կամ 400 հազար կմ վարելու համար՝ մինչև վերանորոգումը։
Autotor-ը Ambertruck ապրանքանիշի ստեղծման մասին հայտարարել է այս տարվա փետրվարին: Բացի պիկապից, այս ապրանքանիշի տակ վաճառվում են նաև JL, JM և SM բեռնատարները ՝ 5.5-ից 12 տոննա քաշով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում