Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն մետրոպոլիտենում են

0 Min Read

Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Նշվում է, որ մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 530 հազար 535 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 550-ը երեք վագոնանի, 1384-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։

Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 514 հազար 267 ուղևոր, կատարողականը՝ 103.2 %։

Share This Article