Նվազել է թեժ գծի ահազանգերի թիվը. ինչով է դա պայմանավորված

1 Min Read

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում նշվել է, որ նվազել է թեժ գծի ահազանգերի թիվը, ինչը պայմանավորված է առաջին իսկ զանգից մարդկանց պատասխանելու հանգամանքով։

Զեկուցվել է, որ զանգերի 92%-ին պատասխանել են միանգամից, իսկ մյուս 8%-ի դեպքում հետադարձ զանգ է եղել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով շինարարության և բարեկարգման վարչության պետ Արմեն Հարությունյանին, ասել է.

«Ինձ մտահոգում է 251-ը, չեմ հասկանում՝ բովանդակությունն ինչ է»։

Հարությունյանը նշել է, որ մեծ մասը համաձայնեցվող գրանցումներն են։ Քաղաքապետն էլ առաջարկել է որոշակի միջոցառումների ծրագիր ներկայացնել՝ քայլերի հերթականությամբ ու ժամկետներով:

«Ժամկետի վերջին միջոցառումը պետք է լինի՝ զրոյացնել ժամկետանց հանձնարարականների թիվը»,- ասել է նա։

Share This Article