Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքում փոսալցման և միջին նորոգման աշխատանքներին։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մրցույթները հայտարարել սեղմ ժամկետներում:
«Ճիշտ է եղանակն է շատ թույլ չի տալու մեծ ծավալի աշխատանքներ անել, բայց հնարավորինս սեղմ ժամկետներում անենք, որ վստահ լինենք՝ ունենք համապատասխան կապալառու, որը շինաշխատանքները կկարողանա ըստ պահանջի կատարել»,– ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում