Հայ ժողովուրդը շարունակում է իր ընթացքը՝ զիջելով թշնամուն իր բնօրրանի տարբեր անկյուններ։ Այս գործընթացը հայերի համար կարծես փուլային է։
Նույնը տեղի ունեցավ արցախյան վերջին պատերազմի ժամանակ. 44-օրյա պատերազմի հետևանքով ունեցանք մեծ թվով զոհեր, տարածքային մեծ կորուստներ, Արցախի կասկածելի ներկա և ապագա։
Այս ամենով հանդերձ` դեռևս չենք պատկերացնում` ինչ է կորցրել Հայաստանը, առավել ևս`Արցախը։
Պատկերացրեք մեր՝ հայերիս տիրապետության տակ ավելի քան 30 տարի եղել է Արցախը՝ 11, 803․4 կմ2 տարածքով, սակայն պատերազմի արդյունքում այն կորցրել է իր տարածքների գրեթե 56 %-ը։
Գծապատկերից նկատում ենք, որ մինչև պատերազմը, Արցախի տարածքը կազմում էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը, իսկ ներկայումս՝ 22 %-ը։ Դա համարժեք է Հայաստանի՝ Արարատի և Սյունիքի մարզերի տարածքները միասին վերցրած։
Կորցնելով այս տարածքները` բնական է, որ զրկվել ենք բոլոր օգտակար հանածոների, ջրային ռեսուրսների և այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից օգտվելու հնարավորությունից։
Նկատենք, որ Արցախն ուներ բավականին կայացած գյուղատնտեսություն. Հայաստան էր արտահանվում մեծ ծավալների գյուղատնտեսական արտադրանք։
Արցախի մեծաթիվ անտառների մի մասն անցել է թշնամուն։ Դեռևս պատերազմից առաջ անտառածածկ էր Արցախի տարածքի 40%-ը, այն պարագայում, երբ Հայաստանի տարածքների միայն 10%-ն էր անտառածածկ։
Եզրափակելով` կարող ենք փաստել, որ Արցախը չափազանց մեծ և էական գործոն էր ՀՀ տնտեսության համար։ Եվ Արցախի տարածքների կորուստն ինքնին դեռ զգացնել է տալու երկարաժամկետ հեռանկարներում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում