Հայաստանում արդեն 240 հազար կենսաթոշակառու օգտվում է հետվճարի ծրագրից: Հունվարի 1-ից գումարի վերադարձն ամբողջությամբ ֆինանսավորում է կառավարությունը: Ծրագրին միացել են գրեթե բոլոր բանկերը։
2024 թ.-ի ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 273 հազար 243 դրամ։ Մեկ տարվա ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.8%-ով, իսկ այս տարվա մարտին նվազել է 11.2%-ով։
Հավելավճարի ծրագրերով կա 400 հազար և ավելի աշխատավարձ ստացող 220 ուսուցիչ։ Բարձրացել է նաև բնագիտական առարկաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ դասավանդող 8420 ուսուցչի աշխատավարձը՝ 25 տոկոսի չափով։
Պետբյուջեի մասը Երևանի քաղաքային բյուջեում գնալով նվազում է: Մայրաքաղաքի սեփական եկամուտները հավաքագրվել են պլանավորվածից 13%-ով ավելի, իսկ պետբյուջեից հատկացումները 4.8%-ով պակաս է եղել։ Այս տարվա բյուջեով նախատեսված է ձեռք բերել ևս 171 հատ ավտոբուս ու 15 տրոլեյբուս։
Մայիսի 1-ից Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 29 701 քաղաքացի։
2023թ.-ին Կենդանաբանական այգու ընդհանուր եկամուտները կազմել են մոտ 680 մլն դրամ, ընդհանուր ծախսերը՝ 725 մլն դրամ, պակասուրդը եղել է 45 մլն դրամի չափով։ Այգու եկամուտների 63%-ը ձևավորվել է բյուջեից, իսկ 36%-ը՝ բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում