Amazon-ը մեղադրվում է դեմքի ճանաչման տեխնոլոգիան Ռուսաստանին փոխանցելու մեջ

1 Min Read

Amazon-ի նախկին աշխատակից Չարլզ Ֆորեսթը մեղադրել է ընկերությանը Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները խախտելու մեջ, որոնք սահմանվել էին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսումից հետո և Ռուսաստանին հասանելիություն է տվել Amazon Rekognition դեմքերի ճանաչման համակարգին։  РБК-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Financial Times-ը։

Ֆորեսթն աշխատել է Amazon Web Services-ում, սակայն հեռացվել է աշխատանքից: Նա դատի է տվել ընկերությանը Լոնդոնում։ Հայցում նախկին աշխատակիցը պնդում է, որ իրեն «անարդարացիորեն ազատել են աշխատանքից» այն բանից հետո, երբ նա «մտահոգություն է հայտնել Amazon-ի կողմից հնարավոր խախտումների վերաբերյալ»։

Նրա խոսքով՝ Amazon-ը 2020 թվականին պայմանագիր է կնքել ռուսական ընկերության հետ՝ Նիդեռլանդներում տեղակայված ընկերության միջոցով նրան Amazon Rekognition մուտք ապահովելու համար։

Amazon-ը հերքում է նախկին աշխատակցի մեղադրանքները։

«Մենք կարծում ենք, որ մեղադրանքներն անհիմն են և հույս ունենք որ դա կապացուցվի դատարանում», – ասել է ընկերության ներկայացուցիչը:

Նրանք բացատրել են, որ Ֆորեսթը, ով աշխատել է Amazon-ում չորս տարի՝ մինչև 2023 թվականը, հեռացվել է աշխատանքից «կոպիտ վարքագծի» պատճառով այն բանից հետո, երբ նա «հրաժարվել է աշխատել իր ժամերին», չի մասնակցել մի շարք հանդիպումների և չի պատասխանել էլեկտրոնային նամակներին։ Ընկերությունն ընդգծել է, որ չի տրամադրել ծառայության հասանելիություն Ռուսաստանում, ինչը հաստատվում է հաշիվ-ապրանքագրերով։

Կիսվեք այս հոդվածով