Փաշինյանն այցելել է աղետի գոտի

1 Min Read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։

«Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում, փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է», – գրել է նա:

Փաշինյանը նաև այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված, որտեղ հեղեղումների հետևանքով ճանապարհը փլուզվել է։ Ինչպես հայտնել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում, լիցքի միջոցով ճանապարհային երթեւեկությունը վերականգնվել է:

Share This Article