ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից կօգտվեն բացառապես այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները ունեն կամ կստանան ՀՀ քաղաքացիություն։
Նրանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվում պարզեցված ընթացակարգով։
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
Դիմում-հարցաթերթիկին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
- Ծննդյան վկայական
- Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր
- Ամուսնության վկայական և դրա պատճեն
- Փաստաթուղթ, եթե դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն
- Պետական տուրքի վճարման անդորրագիր
- 35-45մմ չափսի 6 լուսանկար
Քաղաքացիություն հնարավոր է ստանալ դիմելուց 1-2 ամսվա ընթացքում, ինչի մասին անձը կիրազեկվի հաղորդագրության միջոցով, ինչից հետո՝ անհրաժեշտ է կրկին դիմել ՄՔԾ գրասենյակ և ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր (զինապարտ տարիքի արական սեռի քաղաքացիները անձնագիր ստանում են զինվորական հաշվառման կանգնելուց հետո)։
Ո՞ւր պետք է մոտենալ՝
- ԵՐԵՎԱՆ՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե,
- ՄԱՐԶԵՐ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ նախկին անձնագրային ստորաբաժանումներ