Անկեղծությունը չի կարելի համարել ճշմարտության վկայություն և ճշմարիտ վարքագծի ապացույց. դուք կարող եք թույն խմել, անկեղծորեն հավատալով, որ անհրաժեշտ դեղամիջոց եք ընդունել, բայց արդյո՞ք ձեր հավատը կփրկի ձեզ մահից:
Թրայոն Էդվարդս/ աստվածաբան, գրականագետ/
Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ:
Ֆրանսուա դը Լառոշֆուկո/ գրող, ռազմական գործիչ/
Անկեղծ, մաքուր, բոցաշունչ ու անխոնջ հոգին տաճար է, որի մեջ ամենից հեշտ է լսել ճշմարտության հայտնությունը:
Ջուզեպպե Մացցինի/ քաղաքական գործիչ, գրող, լրագրող/
Ով արդարամիտ է իր և ուրիշների հանդեպ և միշտ մնում է այդպիսին, նա ունի մեծագույն տաղնդների լավագույն հատկանիշը:
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
Ում չի վիճակվում վախը հաղթահարել ամեն օր, նա դեռևս հասու չէ կյանքի դասերին:
Ռալֆ Ուոլդո Էմերսոն/ փիլիսոփա, գրող/
Եթե ուզում եք ոչնչից չվախենալ, հիշեք, որ վախենալ կարելի է բացարձակապես ամեն ինչից:
Սենեկա Կրտսեր/ դրամատուրգ, փիլիսոփա
Հավիտյան սարսափի մեջ ապրողին ես չեմ համարում ազատ:
Հորացիոս/գրող, փիլիսոփա/
Մարդու մասին դատելու համար գոնե ծայրահեղ դեպքում պետք է խորամուխ լինել նրա մտքերի, նրա դժբախտությունների, նրա հուզումների մեջ։
Օնորե դը Բալզակ
Բավական չէ առողջ միտք ունենալ, կարևորը դրանից հմտորեն օգտվելն է:
Ռենե Դեկարտ/ փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում