Հեռախոսահամարների տվյալների մեծ բազայի արտահոսք է եղել. մեդիափորձագետ

1 Min Read

Հեռախոսահամարների տվյալների մեծ բազայի արտահոսք է եղել, որում մոտ 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա։

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղեկատվության անվտանգության և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ինչպես նշել է մեդիափորձագետը, որ խոսքը հավանաբար Getcontact ծրագրի բազայի մասին է։

«Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց՝ հատուկ ծառայություններին պատկանելությունը, քանի որ ընկերներից մեկն այդպես է նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է Մարտիրոսյանը։

TAGGED:
Share This Article