Հեռախոսահամարների տվյալների մեծ բազայի արտահոսք է եղել, որում մոտ 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա։
Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղեկատվության անվտանգության և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ինչպես նշել է մեդիափորձագետը, որ խոսքը հավանաբար Getcontact ծրագրի բազայի մասին է։
«Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց՝ հատուկ ծառայություններին պատկանելությունը, քանի որ ընկերներից մեկն այդպես է նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է Մարտիրոսյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում