Բեռնար Առնոն դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը. որքա՞ն կարողություն ունի գործարարը

1 Min Read

Ֆրանսիացի միլիարդատեր, LVMH կոնգլոմերատի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն շրջանցել է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդն այն բանից հետո, երբ նրա ընկերության արժեթղթերի գինը Եվրոպայում աճել է մոտ 1.5%-ով,- գրում է Forbes-ը:

210.1 մլրդ դոլար գնահատված կարողությամբ Առնոն առաջ է անցել Tesla-ի գործադիր տնօրենից, որի կարողությունը կազմում է 208.6 մլրդ դոլար:

Նշվում է, որ Առնոյի կարողությունն աճել է 7.7 մլրդ դոլարով, քանի որ LVMH-ի արժեթղթերի գինն աճել է 1.45%-ով՝ մեկ արժեթղթի համար կազմելով 830 դոլար (763.50 եվրո):

Համեմատության համար նշվում է, որ Tesla-ի բաժնետոմսերը, որոնք կազմում են Մասկի կարողության մոտ մեկ երրորդը, 2024 թվականի սկզբից ի վեր նվազել են գրեթե 30%-ով:

Մայիսին երկրորդ տեղը զբաղեցրած Մասկը նույն ամսվա վերջում անցավ Առնոյից այն բանից հետո, երբ նրա արհեստական ​​ինտելեկտի xAI ստարտափը հավաքեց 6 մլրդ դոլար:

Forbes-ը xAI-ում գնահատում է Մասկի մասնաբաժինը 14.4 մլրդ դոլար:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով