Նոյեմբերի 25-28-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում անցկացվելու է Agro Pack 2024 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսը:
Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հիմնական ուղղություներն են՝ սնունդ, փաթեթավորում, պլաստիկի արտադրություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ: