Մհեր Գրիգորյանը Արդշինբանկից 511.700 դոլարի պարտատոմսեր է գնել. որքա՞ն եկամուտ է ստացել փոխվարչապետը 2023-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Արդշինբանկից պարտատոմսեր է գնել։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։

2023 թվականի վերջում նա 511.700 դոլարի պարտատոմսեր է ձեռք բերել։ Հաշվետու տարվա ընթացքում տրված փոխառությունների դիմաց նա Արդշինբանկից շուրջ 328 հազար դրամ և 14.5 հազար դոլար տոկոս և փոխհատուցում է ստացել։

Տարվա ընթացքում նա 24 մլն դրամ աշխատավարձ է ստացել վարչապետի աշխատակազմից։ Գրիգորյանը տարեսկզբին 40 մլն դրամի և 525 հազար դոլարի ավանդներ է ունեցել բանկում, որը տարեվերջին զրոյացվել է։Նա իր բանկային հաշվին ունի 4.6 մլն դրամ և 70 մլն դրամ կանխիկ գումար։

ՀՀ փոխվարչապետը տարվա տընթացքում 71 000 եվրո արժողությամբ նվիրատվություն է կատարել, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ է նվիրել և ում։

2023 թվականի տարեկան հայտարարագրում Մհեր Գրիգորյանը նշել է 5 միավոր անշարժ գույք՝ բնակելի տուն և հողամաս Աշտարակ քաղաքում, 1 բնակարան և 2 ավտոտնակ Երևանի կենտրոն վարչական շրջանում։

Նշված բոլոր գույքերը Մհեր Գրիգորյանին պատկանում են համատեղ սեփականության իրավունքով, և նա դրանք ձեռք է բերել նախքան փոխվարչապետի պաշտոնը ստանձնելը։

TAGGED:
Share This Article