Պայթյուն` Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկում. կան տուժածներ

1 Min Read

911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն:

Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ:
Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս:
Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:
Պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Share This Article