63%-ով աճել է խոզի մսի ներմուծումը. Ի՞նչ փոփոխություններ են դիտվել ՀՀ պարենամթերքի արտահանման և ներմուծման ծավալներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Բոլոր երկրներն էլ փորձում են արդյունավետորեն կառավարել պարենամթերքի արտահանման և ներմուծման ծավալները։ Այստեղ կարևոր նշանակություն ունի ներքին պահանջարկի բավարարվածության հիմնահարցը։ Այս ոլորտում կատարված սխալ հաշվարկները լրջագույն հետևանքներ կթողնեն տնտեսության վրա, ինչն էլ անմիջապես կհանգեցնի սոցիալական լարվածության աճին։

Պարենային անվտանգության մասով առկա մտահոգությունները խորացել են ներկայումս համաշխարհային տնտեսության մասնատվության, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների խորացման արդյունքում։ Հայաստանը, լինելով փոքր երկիր, և՛ արտահանում, և՛ ներմուծում է պարենամթերք։



Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ պարենամթերքի արտահանման և ներմուծման ծավալներում գրանցվել են հետևյալ փոփոխությունները․  

Պանրի արտահանման ծավալներն աճել են մոտ 11 անգամ կամ 1,051%-ով՝ 2024թ․ առաջին եռամսյակում կազմելով  446,5 տոննա։

Մոտ 2 անգամ կամ 105%-ով աճել են մրգի արտահանման ծավալները՝ 2024թ․ առաջին եռամսյակում կազմելով  14,457․2 տոննա։

2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ ձվի արտահանման ծավալները կրճատվել են 76%-ով՝ կազմելով 39,6  տոննա։

Մոտ 14 անգամ կամ 1,275%-ով ավելացել է շաքարի ներմուծումը՝ կազմելով 10,535․6 տոննա։

2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ 63%-ով աճել է խոզի մսի ներմուծումը՝ կազմելով 2,341․2 տոննա։

2024թ․ առաջին եռամսյակում 2023թ․ նույն եռամսյակի համեմատ 63%-ով աճել է բրնձի ներմուծումը՝ կազմելով 3,207․4 տոննա։

57%-ով կրճատվել է կաթի ներմուծումը՝ 2024թ․ առաջին եռամսյակում կազմելով 2,206․6 տոննա։

TAGGED:
Share This Article