Բիթքոին արդյունահանող Core Scientific ընկերությունը մերժեց մասնագիտացված ամպային մատակարար CoreWeave-ի գնման առաջարկը՝ հիմնավորելով, որ այն չի բխում ընկերության ու նրա բաժնետերերի շահերից, փոխանցում է Reuters-ը։
Օրերս Core Scientific-ը Nvidia-ի կողմից աջակցվող CoreWeave-ից ստացավ գնման առաջարկ՝ վճարել ընկերության բոլոր չմարված բաժնետոմսերի դիմաց $1,02 մլրդ կամ $5,75 կանխիկ մեկ բաժնետոմսի համար:
Նույն օրը երկու ընկերություններն էլ ստորագրեցին մի շարք պայմանագրեր ՝ 12 տարի ժամկետով: Պայմանագրերի թվում է այն համաձայնագիրը, որով Core Scientific-ը CoreWeave-ին կտրամադրի շուրջ 200 ՄՎտ հզորությամբ ենթակառուցվածք՝ իր բարձրակարգ հաշվողական ծառայություններն ապահովելու համար:
Կրիպտո արդյունահանողները օգտագործում են հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա իրենց գործունեությունն իրականացնելու համար և ավելի ու ավելի գրավիչ են դառնում խոշոր մրցակիցների և արհեստական բանականության տեխնոլոգիական ընկերությունների համար, քանի որ նրանք փորձում են համախմբել իրենց էներգատար ձեռնարկությունների էներգամատակարարումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում