Հետաղետային կարիքների գնահատման և ենթակառուցվածքների վերականգնման համար Շվեյցարիայից մասնագիտական խումբ է ժամանել Լոռի

0 Min Read

Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ է այսօր ժամանել  Լոռու մարզ։ Այս մասին հայտնել են միասնական տեղեկատվական կենտրոնից։

Նրանք ուսումնասիրում և գնահատում են ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։

Մասնագիտական խմբին ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, նրանց ցուցադրել աղետի վնասների վայրերը և չափերը։

Share This Article