ԱՄՆ-Ի ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ 2-րդ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

1 Min Read

ԱՄՆ կառավարությունն արգելել է երկու խոշոր տեխնոլոգիական ընկերություններին՝ NVIDIA-ին և AMD-ին, Չինաստանին մատակարարել պրոցեսորներ, որոնք կարող են օգտագործվել արհեստական բանականության տեխնոլոգիաներում: Հայտնում է Yahoo-ն։

ԱՄՆ-ի կառավարությունը կարծում է, որ հավանականությունը մեծ է, որ այս տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ռազմական նպատակներով: Խոսքը վերաբերում է  NVIDIA-ի A100 և ապագա H100, ինչպես նաև AMD-ի MI250 ինտեգրալային սխեմաներին: Այս քայլը լուրջ հարված է հասցրել ընկերություններին:

Այս տեղեկատվության տարածումից հետո ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի գներն անմիջապես ընկել են: Բացի այդ հսկայական ֆինանսական կորուստներ են սպասվում, քանի որ փաստացի վտանգ կա կորցնելու աշխարհի երկրորդ տնտեսության՝ Չինաստանի շուկան:

 

Կիսվեք այս հոդվածով