«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոնտաժային և ապամոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով մի քանի փողոցների երթևեկությունը դադարեցվելու է մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
- Ըստ այդմ՝ դադարեցվում է հետևյալ փողոցների երթևեկությունը՝
Սարյան-Եկմալյան խաչմերուկից դեպի Սարյան-Պուշկին խաչմերուկը: Սարյան փողոցից դեպի Եկմալյան փողոց տանող ներքին փողոցը բաց կլինի երթևեկության համար: - Պուշկինից-Սարյան խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկը:
- Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Սպենդարյան փողոցով դեպի Մոսկովյան 28 շենքի ետնաբակը՝ միայն բնակիչների համար անցանելիությամբ:
- Սպենդարյան-Մոսկովյան խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան խաչմերուկը, երթևեկությունը՝ Բաղրամյան-Մաշտոց հատման հատվածի անցանելիությամբ:
- Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Թումանյան-Փարպեցի խաչմերուկը՝ Փարպեցու փողոցով ձախ դեպի Թումանյան փողոց անցանելիությամբ:
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում