Հուլիսին BYD ընկերությունը Էլեկտրական մեքենաների մարտկոցներ արտադրողների համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով LG Energy Solution-ից: Հայտնում է Bloomberg-ը։
Ավտոմեքենաների և մարտկոցների չինական արտադրողը հուլիսին առաքել է 6,4 ԳՎտժ ընդհանուր հզորությամբ մարտկոցներ՝ զիջելով միայն CATL տեխնոլոգիական հսկային՝ 13,3 ԳՎտժ հզորությամբ:
Մարտկոցների համաշխարհային վաճառքը հուլիսին աճել է մինչև 39,7 ԳՎտժ, ինչը 80%-ով ավել է նախորդ տարվանից:
Շուկայի մասնաբաժինները վերջին մեկ տարվա ընթացքում չեն փոփոխվել՝
- CATL-ը՝ 34,7 %
- LG Energy-ն՝ 14,2 %
- BYD-ը՝ 12,6 %
Հուլիսին չինական ընկերությունները էլեկտրական մեքենաների մարտկոցների արդյունաբերության ընդհանուր աճով առաջատարի դիրքում են եղել, մինչդեռ հարավկորեական LG-ի, Samsung-ի և SK-ի ընդհանուր շուկայական մասնաբաժինը մեկ տարի առաջվա 34,2%-ից նվազել է մինչև 25,9%, գրում է Bloomberg-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում