Ինչու՞ է դանդաղել ակտիվների թվայնացման գործընթացը բանկերում

2 Min Read

Բանկերը, որոնք  տարիներ շարունակ խոսել են ակտիվների թվայնացման մասին, ներկայումս ընդունում են, որ առևտրի իրականացումը բլոկչեյն տեխնոլոգիաների օգնությամբ երկար ժամանակ է պահանջում, և որոշ ներդրողներ չափազանց զգուշորեն են վերաբերվում այդ գաղափարին, փոխանցում է Reuters-ը:

Ընդհանրապես, ստեղծելով թոկենիզացված ակտիվներ՝ բանկերը հույս ունեն առևտուրն ավելի արդյունավետ, արագ և էժան դարձնել, ինչպես նաև պարզեցնել ակտիվների սեփականատերերի գրանցումը։ Բազմաթիվ խորհրդատուներ և թվային ակտիվների ղեկավարներ կարծում են, որ միջազգային ակտիվների զգալի հատվածը թոկենիզացման է ենթարկվելու բլոկչեյն տեխնոլոգիայի օգնությամբ։

Օրինակ, նախորդ տարի HSBC-ին, որը հեռանում է Հայաստանից, և Northern Trust-ը հայտարարեցին, որ մինչև 2030թ․ իրենք ակնկալում են ակտիվների 5%-10%-ի թվայնացում։ Սակայն, «Money20/20» ֆինտեխ միջոցառման շրջանակներում Citibank-ի թվային ակտիվների բաժնի ղեկավար Ռայան Ռագը հայտարարեց, որ ակտիվների թվային տարբերակներին անցումը դանդաղ է ընթանում։

Ռագի պնդմամբ՝ միակ հավելվածը, որը ներկայումս առկա է թոկենիզացված դեպոզիտն է։ Չնայած այս հանգամանքին՝ Ռագը նշում է՝

Բավականին դրական է տրամադրված թոկենիզացված դեպոզիտների ստեղծմանը։ Թոկենիզավորված դեպոզիտները հնարավորություն կտան դրանք ուղարկել օրը 24 ժամ, շաբաթը 7 օրը, տարին 365 օր՝ խուսափելով ժամային գոտիների և ոչ բանկային օրերի սահմանափակումներից։



Բլոկչեյնի վրա հիմնված ծրագրային հարթակը վերակառուցելու վրա 7 տարի ծախսելով՝ Ավստրալիայի ֆոնդային բորսան, ի վերջո, դադարեցրեց նախագիծը և անցած տարի հայտարարեց, որ թարմացումն այլևս չի ներառի տեխնոլոգիան: Մասնագետների կարծիքով՝ blockchain-ի միջոցով ավանդական ակտիվների առևտրի հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ բանկերը գործում են իրենց սեփական ցանցերում, ինչը դժվարացնում է առևտուրը տարբեր հարթակներում։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով