Որքա՞ն է կազմել միջին ամսական անվանական աշխատավարձը. տնտեսության առանցքային ցուցանիշները` ապրիլին ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Իրավիճակը Հայաստանի ներսում և նրա սահմաններին շարունակում է լարված մնալ։ Հայաստանի տնտեսությունը փորձում է հարմարվել ներքին ու արտաքին այս լարված միջավայրում։

Այս համատեքստում ուսումնասիրենք  ՀՀ տնտեսության առանցքային ցուցանիշները 2024թ․ ապրիլ ամսվա դրությամբ․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2024թ․ ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏229,591 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏35,575 մլն:

2024թ. ապրիլին առևտրաշրջանառության ծավալը հաստատվել է ֏499,476 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏266,145 մլն մակարդակներուն: 2024թ․ ապրիլին ՀՀ-ում արտադրվել է 668 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի ապրիլին կազմել է ֏273,243։  Արտահանման ծավալն ապրիլին կազմել $1,552, իսկ ներմուծման ծավալը`$2,443 մլն։

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2024թ․ ապրիլին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ․ ապրիլի և 2024թ․ մարտի արդյունքների համապատասխան  մակարդակների հետ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ ապրիլին հաստատվել է 10.4% մակարդակում։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 16,6%:

2024թ․ ապրիլին շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17,8%-ով։ 2024թ․ ապրիլին 2023թ․ ապրիլի համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 27,2%։ 2024թ․ ապրիլին 2023թ․ նույն ամսվա համեմատ ծառայություններ ծավալի աճը կազմել է 0,8%։ 2024թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք գնանկում 0,7%-ով։

2024թ․ ապրիլին 2023թ․ նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  6,8%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար մոտ 2,9 և 2,6 անգամ։։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ ապրիլին մարտի համեմատ կազմել է -0,1%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների կրճատումը  2024թ․ ապրիլին մարտի համեմատ կազմել է 13,1%:

2024թ․ ապրիլին մարտի  համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 16,5%-ով։ Անկում է արձանագրվել նաև ծառայությունների և միջին ամսական անվանական աշխատավարձի ծավալներում համապատասխանաբար 2,8%-ով և 11,2%-ով։

TAGGED:
Share This Article