Եղբայրներս ասֆալտապատման գործ են անում․ 230 000 դոլարանոց առանձնատուն կարող են կառուցել. Սանոսյան

1 Min Read

Առանձնատունը պատկանում է մեր ողջ ընտանիքին ու կառուցվում է ծնողներիս համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նրա թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատան կառուցմանը:

«Կառուցում ենք, որ Մարտունուց տեղափոխվեն այնտեղ ապրեն ու մենք պարբերաբար եղբայրներով այցելենք իրենց»,- ասել է նա:

Սանոսյանն ընգծել է, որ եղբայրները լավ են աշխատում, չարչարվում են ու կառուցում: Ասֆալտապատման ու շինարարական աշխատանքներ են անում, իրենք ընկերություն ունեն:

«Հոդված գրողը, եթե մի փոքր ուշադիր լիներ, բացեր, կարդար այդ ընկերությունների անունները ու տեսներ՝ ինչ շրջանառություն են ունեցել տարեկան կտրվածքով, ապա ոչ մի հարց չէր առաջանա 230 000 դոլարի մասին»,- նշել է նախարարը:

Հարցին՝  նախկին իշխանությունների ժամանակ իրենք կկարողանայի՞ն կառուցել նման առանձնատուն, Գնել Սանոսյանը պատասխանել է․

 «Նախորդ իշխանությունների ժամանակ հայրս, ես և եղբայրներս կարողացել ենք երեք բնակարան գնել՝ բավական մեծ արժեքներով։ Չգիտեմ՝ ինչո՞ւ դրա մասին չեք խոսում։ Կարողացել ենք մեր հայրական տունը մեկ հարկից դարձնել երկու հարկ։ Այո, լավ էինք ապրում, որովհետև աշխատում էինք։ Եթե աշխատանքները լավ գնան, այս մի տնով չենք բավարարվի, երկրորդը կկառուցենք, երրորդը կկառուցենք»:

Share This Article