Հայաստանը երկու մարզադաշտ կկառուցի. Մելիքբեկյան

1 Min Read

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ Հայաստանը 2029թ. անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ երկու մարզադաշտ կկառուցի Վրաստանի հետ սահմանակից մարզերում:

Նրա խոսքով՝ սերտորեն աշխատում են կառավարության հետ:

«Ասեմ, որ կառավարությունը երկու ստադիոն կառուցելու հաստատված ծրագիր ունի։ Երկուսն էլ լինելու են Վրաստանի սահմանին մոտ՝ մեկը Դիլիջան-Իջևան հատվածում, մյուսը՝ Լոռում։ Օգտագործվելու է նաև Հանրապետական մարզադաշտը։ Մենք հույս ունենք, որ Ազգային մարզադաշտի ծրագիրը, որի նախնական աշխատանքը արդեն սկսվել է, նույնպես կլինի»,- ասել է նա։

Հայաստանը, ըստ նախնական ծրագրի, կօգտագործի 4 մարզադաշտ։

Կիսվեք այս հոդվածով