Մենք մոտավորապես 80 հազար քմ փոսալցման աշխատանքներ արդեն իսկ արել ենք այս տարվա ընթացքում, և դեռևս ունենք կարիք հավելյալ փոսալցման աշխատանքներ անելու:
Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Հիմնական խնդիրը եղանակային պայմաններն էին։ Քննարկվում է՝ անել արագ, շտապ, հետո քանդվի՞, թե՞, այնուամենայնիվ, սպասել և չոր եղանակին անել։ Մենք որոշ դեպքերում, որտեղ անտանելի է եղել, փորձել ենք որոշակի լուծումներ տալ, բայց ծավալն ահռելի է. այս տարվա փոսերի ծավալն անհամեմատելի է որևէ այլ տարվա հետ, և դա հիմնականում եղանակային պայմանների պատճառով է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ 1.5-2 ամսվա ընթացքում այդ հարցը կփակվի։
«Բայց փոսալցման աշխատանքներից զատ՝ մենք Երևան քաղաքում այս տարի արդեն երկրորդ տարին է, որ իրականացնելու ենք միջին նորոգման աշխատանքներ՝ մոտավորապես 55 կմ ճանապարհներ»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում