Եկեք «Շողակաթ»-ի հարցը փակենք, այդ 206 միլիոնը տանք Հանրայինին․ Թորոսյան

1 Min Read

Չի լինի այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես։

Այս մասին ԱԺ-ում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ես չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ նայել, վիճակագրություն կա, թե քանի հոգի են ընդհանրապես նայում «Շողակաթ», դրա նպատակահարմարությունը ինչ-որ կերպ ստուգվե՞լ է»,-ասել է նա։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ ասել է, որ այս հարցը շատ են տալիս, դա օրենքի պահանջ է, որ հանրային հեռուստաալիքը ունենա կրթամշակութային բաժին։

«Ցանկացած ընկերություն կարող է դառնալ գործընկեր, պետությունը կարող է ամբողջ ծախսը վերցնել իր վրա։ Հանրային հեռուստաընկերության բյուջեն 6 մլրդ է, եթե մենք ունենք լրացուցիչ 6 մլրդ, կարող ենք զրոյից ստեղծել ալիք, բացի այդ պետք է շենքն էլ կառուցվի։ Իսկ Ձեր նշած 206 միլիոնը ընդհանրապես թիվ չէ որևէ ալիք պահելու համար»,-ասել է Շիրինյանը։

Կիսվեք այս հոդվածով