Ավարտվել է շուրջ 300 մետր փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը

0 Min Read
Երեկ երեկոյան ավարտվել է նաև «Թուֆենկյան» համալիրի մոտ շուրջ 300 մետր փլուզված ճանապարհահատվածի ժամանակավոր վերականգնումը։
Կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Այս օրերին Մ6 միջպետական ճանապարհի վնասված 43 հատվածներում միաժամանակ աշխատում է շուրջ 80 միավոր շինտեխնիկա։ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը» տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ ահռելի աշխատանք է տանում»,- գրել է Մկրտչյանը։
Share This Article