Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի արբիտրաժային դատարանը երկու հայց է ստացել «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունից՝ «Գազպրոմ Էքսպորտ»-ից՝ ընդդեմ Axpo Solutions AG-ի և Vychodoslovenska energetika-ի,- գրում է РБК-ն:
Հայտերը ներկայացվել են հունիսի 4-ին։ Պահանջները, գանձվող գումարի չափը փաստաթղթերում նշված չեն:
Նշվում է, որ Axpo Solutions AG-ն շվեյցարական էներգետիկ ընկերություն է, որը ղեկավարում է Axpo Group-ի միջազգային հաճախորդների և առևտրային բիզնեսը:
Իսկ Vychodoslovenska energetika-ն սլովակյան էներգետիկ ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում էլեկտրաէներգիայի և գազի գնման հետ կապված: 2023 թվականի նոյեմբերից այն մտնում է ZSE հոլդինգի մեջ, որը Սլովակիայում գազի և ԷլեկտրաԷներգիայի խոշորագույն մատակարարներից է։
Ապրիլին «Գազպրոմ Էքսպորտ»-ը նաև հայցեր է ներկայացրել ZSE-ի, չեխական CEZ-ի, և ավստրալական OMV Gas Marketing & Trading GmbH-ի դեմ: Իսկ մայիսին հայցեր է ներկայացրել ֆրանսիական Engie-ին, չեխական Innogy Energie-ին և շվեյցարական DXT Commodities-ի դեմ:
Գազպրոմը նաև հայցեր է ներկայացրել ռուսական դատարան՝ պահանջելով արգելել արբիտրաժային վարույթն արտասահմանյան ատյաններում գերմանական Uniper Global Commodities SE և Meta-Methandel GmbH-ի, ավստրիական OMV Exploration & Production-ի, չեխական NET4GAS-ի, Naftogaz Ukraine-ի, հոլանդական Gasunie Transport Service-ի, սլովակական ZSE Energia-ի և լեհ-ռուսական Europol GAZ ընկերությունների համար:
Բոլոր հայցերով ռուսական ընկերությանը հաջողվել է հասնել արբիտրաժային վարույթների արգելքի սահմանմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում