Բանակցում ենք իտալական ընկերության հետ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ. Անդրեասյան

1 Min Read

Նախագծող ընկերության առաջադրանքի մեջ երկաթուղու նախագծում չկա նախատեսված, նրանք մշակում են Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը:

Այս մասին ճեպազրույցին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ինչ վերաբերում է երկաթուղու հետ կապված աշխատանքներին, երկաթուղին կա և գործում է: Մենք վարչապետի գլխավորությամբ առիթ ունեցել ենք գնացքով անցնելու այդ հատվածով: Դա գործող երկաթգիծ է, և այդտեղով գնացքներ են անցնում: Խոսքը կայարանի կառուցման մասին է, գծի հետ կապված անհրաժեշտ աշխատանքներն անելու, որը տրանսպորտային նախագծի մաս է: Տրանսպորտային նախագիծը գլխավոր հատակագծից առանձին աշխատանք է, մենք հիմա բանակցում ենք իտալական տրանսպորտային ընկերության հետ նախագծի իրականացման շուրջ, և առաջիկայում կսկսենք նաև այդ աշխատանքները»,- նշել է նախարարը:

Share This Article