16 դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ենք ներդրել. նախարար

0 Min Read

Կարևորում եմ կրեդիտային համակարգի ներդրումն ավագ դասարաններում, որի շրջանակներում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից:

Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս շրջանակներում, նաև մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ենք ներդրել: Այս իմաստով մեր երկիրն աշխարհի առաջին երկրներից մեկն է, որն արդեն դպրոցական մակարդակում նման ծրագիր ունի»,- ասել է նախարարը:

Կիսվեք այս հոդվածով