Մարդու բնավորությունը ճանաչելի է դառնում, երբ նա ղեկավար է դառնում. Հաջողակ Մտքեր

1 Min Read

Նա, ով քեզ պատմում է ուրիշների թերությունների մասին, ուրիշներին էլ պատմում է քոնի մասին։

Դենի Դիդրոփիլիսոփա, դրամատուրգ, թարգմանիչ/

Ինչ է մոլախոտը. բույս, որի արժանիքները դեռևս հայտնաբերված չեն։

Ռալֆ Ուոլդո Էմերսոն/ փիլիսոփա, բանաստեղծ, հռետոր/

Ծածկելով թերություններդ` ավելի լավը չես դառնա. մեր հեղինակությունը շահում է այն անկեղծությունից, որով մենք խոստովանում ենք դրանք։

Գեորգ Քրիստոֆ Լիխտենբերգ/ ֆիզիկոս, գրող, փիլիսոփա/

Մի կառչեք ձեր թերություններից այն պատրվակով, թե այս աշխարհը հեռու է կատարելությունից։

Պիեռ-Ժյուլ Ռենար/ գրող, ասացվածքների հեղինակ/

Մարդու բնավորությունը ճանաչելի է դառնում, երբ նա ղեկավար է դառնում:

Էրիխ Մարիա Ռեմարկ/ գրող, սցենարիստ/

Մարդկանց մեջ հեղինակություն ձեռք բերելու ճիշտ միջոցը նրանց օգտակար լինելն է:

Էբներ Էշենբախ/գրող, դրամատուրգ/

Որպեսզի իմանաս ինքդ քեզ, պետք է ճանաչես ուրիշներին:

Կառլ Լյուդվիգ Բյոռնե/ գրող, փաստաբան, լրագրող/

Արժեքավոր մարդ երևալու համար պետք է լինել այդպիսին:

Նիկոլա Բուալո-Դեպրեո/ բանաստեղծ, փաստաբան, պատմաբան/

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով