Էկոնոմիկայի նախարարությունն արտահանման ռազմավարություն է մշակել։ Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Եվրամիության աջակցությամբ միջազգային և հայաստանյան փորձագետները բավականին խորը հետազոտություն են արել և ի հայտ են բերել բոլոր այն ապրանքները, որոնք ունեն արտահանման ներուժ, ընդ որում աշխարհագրական տարբեր ուղղություններով՝ Մերձավոր Արևելք, Չինաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Ռուսաստան և այլն»,- ասաց Պապոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում