ԵԱՏՄ նիստին Օվերչուկը անդրադարձել է Քաջարանի թունելի կառուցման նախագծին

1 Min Read
 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը   ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում անդրադարձել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրականացվող ծրագրերին։
Ինչպս նշել է ՌԴ փոխվարչապետը՝ դրանցից են  էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում խոշոր ներդրումային ծրագրերը,  որոնք իրականացնում են  Եվրասիական զարգացման բանկը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը:
Նրա խոսքով՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Քաջարանի թունելի կառուցման նախագծը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևոր մաս է, որի նպատակն է ապահովել Իրանի կապը Հայաստանի և Վրաստանի միջոցով Սև ծովի և Ռուսաստանի հետ:
Share This Article