Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետը, որը ենթադրվում է, որ կլինի Լիզ Թրասը, ձմռանը Դաունինգ Սթրիթի էլեկտրաէներգիայի համար կվճարի ոչ ավելի, քան 2000 ֆունտ ստերլինգ (2301 դոլար)՝ պետական սուբսիդիաների պատճառով, գրում է բրիտանական Guardian թերթը՝ հղում անելով Լեյբորիստական կուսակցության ուսումնասիրությանը։
Ինչպես նշում է հրատարակությունը, Դաունինգ սթրիթում էլեկտրաէներգիայի և ջեռուցման վճարները տալիս է պետությունը։
Լեյբորիստների հրապարակած տվյալների համաձայն՝ վարչապետը վճարելու է միայն էլեկտրաէներգիայի հարկերը։ Ինչպես նշում է թերթը, «անկախ նրանից, թե 2023-2024 հարկային տարում որքան կբարձրանա էլեկտրաէներգիայի սահմանաչափը, Թրասն ընդհանուր առմամբ կվճարի ոչ ավելի, քան 3400 ֆունտ ստերլինգ (3912 դոլար):
Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների վերջին փուլի քվեարկությունն ավարտվել է ուրբաթ օրը, արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթի։
Հիշեցնենք, Բորիս Ջոնսոնը, ով 2019 թվականին փոխարինեց Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնում, հուլիսի 7-ին հայտարարեց, որ հեռանում է վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում