Հոկտեմբերի 19-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կանցկացվի «Sial-2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը: «Sial-2024»-ը աշխարհի ամենամեծ արտահանման հարթակներից մեկն է։ Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող սննդի և խմիչքի արտադրողներին։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում