Երեք բան երբեք չի վերադառնում՝ ժամանակը, բառը, հնարավորությունը: Ուստի՝ ժամանակ մի վատնեք, ճիշտ ընտրեք ձեր բառերը, բաց մի թողեք հնարավորությունը:
Կոնֆուցիուս/ փիլիսոփա, ուսուցիչ, գրող/
Կյանքի օրենքներից մեկն ասում է, որ հենց մի դուռը փակվում է, մյուսը բացվում է: Բայց խնդիրն այն է, որ մենք նայում ենք կողպված դռանը և ուշադրություն չենք դարձնում բացվածին:
Ալեքսանդր Գրեհեմ Բել/ ֆիզիկոս, գործարար, գյուտարար/
Դուք կարող եք փախչել հանգամանքներից և մարդկանցից, բայց երբեք չեք փախչի ձեր մտքերից և զգացմունքներից:
Էրիխ Մարիա Ռեմարկ/ գրող, սցենարիստ/
Իրական գեղեցկությունն ապրում է սրտում, արտացոլվում է աչքերում և արտահայտվում է գործողություններով:
Օշո/ հոգևոր առաջնորդ/
Ձախողումը պարզապես նորից սկսելու հնարավորություն է, բայց ավելի իմաստուն կերպով:
Հենրի Ֆորդ
Հավատա կյանքին, քանի որ այն ավելի լավ է սովորեցնում, քան ցանկացած գիրք:
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
Պատահականություններ գոյություն չունեն: Այս աշխարհում ամեն ինչ կա՛մ փորձություն է, կա՛մ պատիժ, կա՛մ պարգևատրում, կա՛մ նախախնամություն:
Վոլտեր/ փիլիսոփա, բանաստեղծ, փաստաբան/
Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք:
Բեռնարդ Շոու/ դրամատուրգ/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում