Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ առաջիկա ձմռանը Եվրոպան դժվար թե «մահվան աստիճան սառելու» վտանգի ենթարկվի, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ Եվրոպան պետք է ազատվի ռուսական էներգետիկ ռեսուրսներից ունեցած կախվածությունից, թեև Բորելը խոստովանել է, որ դա հեշտ չի լինի։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Պրահայում ԵՄ միջխորհրդարանական համաժողովում ելույթի ժամանակ խոստովանել էր, որ ԵՄ որոշ երկրների քաղաքացիներ հոգնել են հակառուսական պատժամիջոցներից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում