ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ աղետի գոտու բոլոր մայրուղիներն անցանելի են, բայց ոչ՝ ծանրաքաշ մեքենաների համար։
Նրա խոսքով, ժամանակավոր լուծումներ են գտել, փլուզված հատվածներում հողի լիցք է արվել։
Ըստ նրա, ակտիվ աշխատանք է տարվում նախկին երկաթգծային կամուրջը տրանսպորտային կամուրջի վերափոխելու համար․
«Երեկ բետոնապատման աշխատանքներ եղան, որպեսզի մի քանի օրից կարողանանք գնացքը մինչև Այրում հասցնել՝ դրանով թեթևացնելով Հայաստան մատակարարվող կամ Հայաստանից արտահանվող բեռների հետ կապված խնդիրը», – ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում