ՊԵԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շրջանում 13 հազար մարդ արդեն ֆորմալ անցել է աշխատանքի:
Այս մասին 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ թիվը, այնուամենայնիվ, կարող է փոփոխված լինել:
Նախարարը հիշեցրել է, որ 2024 թվականի համար նաև պիլոտային ծրագիր է իրականացվել ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 անձի զբաղվածություն ապահովելու համար, ինչը ևս արդյունք ունի:
Պետության աջակցությամբ սահմանամերձ համայնքներում կառուցվում է 1 100 տուն. Մկրտչյան
«Այս պահի դրությամբ արդեն 900 հոգու ունենք արդյունք, մնացածի մասով, քանի որ 3 բաղադրիչի է բաժանված, ավելի շատ պրակտիկայի ուղղությամբ են օգտագործել: Բայց մենք շուտով վերաբաշխում կանենք, թիվը կմեծացնենք, որովհետև պահանջարկ կա այս ուղղությամբ»,- ասել է նախարարը:
Թոշակառուները անկանխիկի հետվճարները կարող են ստանալ արդեն բոլոր բանկերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում