Բաղյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու

0 Min Read

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 3-20-ը` ժամը 21:00-07:00-ն, փակ է լինելու Բաղյան փ.- Գայի պ. խաչմերուկից մինչև Բաղյան փ.- Գյուրջյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը։

«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարhահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Share This Article