2023-ին պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ 135 մլն դրամ. Պետրոսյան

1 Min Read

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր վերահսկողության արդյունքում վերականգնվող գումարները երկրաչափական պրոգրեսիայով են աճում: 

Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

«Եթե 2022 թվականին 39 ուսումնասիրության արդյունքում վերականգնվել է 135 մլն դրամ, ապա 2023 թվականին 40 ուսումնասիրությունների և շուրջ 200 մշտադիտարկումների արդյունքում վերականգնվել է 1 մլրդ 135 մլն դրամ՝ գրեթե տասնապատիկ ավելի»,- ասել է նա:

Ռոմանոս Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ պետական կառավարման համակարգի շուրջ 5 տասնյակ մարմիններում, ՊՈԱԿ-ներում, նախարարության ենթակա պետական հիմնարկներում վերահսկողություն է իրականացվում, որոնցից շուրջ 2 տասնյակը՝ ուսումնասիրությունների լիազորությամբ, 3 տասնյակը՝ մշտադիտարկումների ռեժիմում:

Share This Article