ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի ժամանակ, անդրադառնալով անշարժ գույքի գների աճի հնարավոր միտումներին, նշել է, որ մեծ խնդիր ունեն վիճակագրության հետ, որովհետև անշարժ գույքի գների ինդեքսները չեն արտացոլում այն իրականությունը, որը կա իրենց մասնագետների գնահատմամբ։
Ըստ ԿԲ նախագահի՝ թեև վերջին ժամանակաշրջանում կա որոշակի շարունակական ակտիվություն, նա կարծում է, որ շուկայի հագեցվածության մակարդակը բավականին բարձր է, շուկան մի կետում է, որ անորոշությունը շատ մեծ է։
«Ժամանակին տեսնում էինք, որ շուկան շարունակական, գծային կամ ոչ գծային աճի փուլում է, հիմա այդ տենդենցները, ըստ էության, չկան։ Շրջադարձի ռիսկ կա»,- ասել է Գալստյանը։
Նրա խոսքով` կա նաև անորոշության ռիսկ, որով պայմանավորված առքի ու վաճառքի միջև եղած տարբերությունը էականորեն բացվել է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում