2023-ին ՔԿՀ-ների վերանորոգման համար ծախսվել է 14 մլրդ դրամ. Գևորգյան

1 Min Read

Քրեակարտարողական ծառայությունների ծրագրերի ծախսերը հաշվետու տարում կազմել են 14 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատությամբ ծախսերն աճել են 2.4 տոկոսով:

Հատկացումների գերակշիռ մասը՝ 12 մլրդ դրամը, ուղղվել է «Քրեակատորական ծառայություններ» միջոցառմանը, որի շրջանակներում 2023-ին ՔԿՀ-ներում բարելավվել են պայմանները:

Բյուջեի կատարողականը կազմել է 99.8 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ «Արմավիր» ՔԿՀ-ում շահագործման է հանձնվել օդափոխության համակարգը, իրականացվել են խցերի, սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:

«Սևան» ՔԿՀ-ում վերանորոգվել են կարանտինային և պատժախցային մասնաշենքերը: Իրականացվել են կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ:

«Աբովյան» ՔԿՀ-ում էլ ամբողջությամբ հիմնանորոգվել է կանանց տեղամասը, իսկ «Վանաձոր» ՔԿՀ-ում կառուցվել է լիովին նոր ջրահեռացման ցանց, տեղադրվել է նոր, ժամանակակից ջեռուցման կաթսա:

«Ամբողջությամբ վերանորոգվել են «Արթիկ» ՔԿՀ-ի պատժախցերը, տեղադրվել է ջրամատակարարման կաթսա: Վերոնորոգման աշխատանքներ են իրականացվել «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Գորիս» ՔԿՀ-ներում»,- ասել է նա:

Կիսվեք այս հոդվածով