Վերջին տարիներին դեպի Հայաստան միջազգային փոխանցումների թիվը էականորեն նվազել է։
Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մոտ մեկ տասնամյակ առաջ դրամական փոխանցումների տեսակարար կշիռը մոտավորապես 18 % էր մեր ՀՆԱ-ի մեջ, իսկ հիմա դա միանիշ թիվ է»,–ասել է նա:
Ըստ ԿԲ նախագահի` դրան նպաստող մի քանի գործոն կա, գործոններից մեկը աշխարհաքաղաքական զարգացումներն են։
«Մեր աշխատուժի համար տրադիցիոն աշխատանքի վայրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանից և այլ երկրներից եկող դրամական փոխանցումների հարաբերակցությունը մոտավորապես եղել է 80/20»,-ասել է Գալստյանը։
Նրա խոսքով, Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են ունենում այդ ցուցանիշի վրա։
Երկրորդ գործոնը, ըստ նրա, հայկական դրամով արտահայտված աշխատավարձերի և ռուսական ռուբլով արտահայտված աշխատավարձերի տարբերության էական նվազումն է։
«Այսինքն մարդը, որ, օրինակ, զբաղված է շինարարական ոլորտում, եթե աշխատանք իրականացնի ՌԴ–ում կամ ՀՀ–ում, աշխատավարձի տարբերությունը բավականին փոքր է լինելու, որի արդյունքում ՀՀ բնակիչների համար Ռուսաստանում աշխատելու գայթակղությունն ու գրավչությունը բավականին նվազել է»,–ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: