Վարկային շուկայում ակտիվության աճ է գրանցվել․ Մարտին Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ-ում հիփոթեքային վարկերից ածանցվող ռիսկերը, մասնավորապես լողացող տոկոսադրույքով վարկերի ռիսկերը էական չեն։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մեր տնային տնտեսությունները նորմալ կերպով կարողանում են սպասարկել իրենց ստանձնած պարտքերը»,- ասել է նա։
Գալստյանը հիշեցրել է, որ երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իրենք էական` 6.5 տոկոսով բարձրացրին` 4.25-ից դարձնելով 10.75, հիփոթեքը համարժեք չթանկացավ։
«Հիփոթեքի տոկոսադրույքը բարձրացավ ընդամենը 1.5-2 տոկոսով, այն էլ լագային ազդեցությամբ, որի արդյունքում այն բեռը, որը կարող էր ծանրանալ տնային տնտեսությունների վրա, բանկերի խելամիտ քաղաքականության արդյունքում տեղի չունեցավ»,- նշել է Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով